Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը Twitter և Facebook սոցիալական ցանցերին պահանջ է ներկայացրել, հեռացնելու Bataclan համերգասրահում ահաբեկչությունից անմիջապես հետո արված զոհվածների լուսանկարը, որտեղ պատկերված է մահացածների մարմինները: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:
ՆԳ նախարարությունը նշել է, որ նմանատիպ հրապարակում «համարվում է մարդկային արժանապտվության կոպիտ ստորացում»:
Ինչպես հաղորդվում է, ներկայումս Ֆրանսիայի օգտվողների դոմեններում այդ լուսանկարը փակված է մոխրագույն ֆիլտրով, սակայն մյուս երկրների օգտվողների համար այն առաջվա պես հասանելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



