Ասում են՝ ժպիտը երկարացնում է մարդու կյանքը, իսկ լուսանկարում երևացող ժպիտը դրական էմոցիաներ է փոխանցում նաև այն մարդկանց, ովքեր նայում են դրան։ Հենց այս միտումով էլ BlogNews.am-ը որոշեց ներկայացնել հայ հայտնիների լուսանկարները, որտեղ նրանք պայծառ ժպտում են: Համաձայնեք, որ կան հայկական շոու բիզնեսում այնպիսի հայտնիներ, որոնց սիրում ենք հաճախ նրանց անկեղծ ժպիտի համար:
ԱՆԻ ԴԱՇՅԱՆ
21 TV-ի հաղորդավարուհի Անին ունի լայն և գեղեցիկ ժպիտ: Հաղորդավարուհու ֆեյսբուքյան էջում շատ կարելի է հանդիպել ժպտադեմ լուսանկարները: Անիին նաև շատ սազում է կարմիր շրթներկը, ինչն ավելի է գեղեցկացնում նրա ժպիտը:


Սիրուշո
Այս երգչուհու դեպքում էլ միշտ ասում են՝ ինչ գեղեցիկ և ժպտերեսն է: Սիրուշոն ավելի մեղմ ժպիտ ունի:




Դիանա Մալենկո
Հաջորդը մեր ցուցակում հաղորդավարուհի Դիանա Մալենկոն է, ով լիաթոք ծիծաղելու սովորություն ունի, սա այն դեպքն է, երբ նրա ծիծաղով պարզապես վարակվում ես և ինքդ էլ սկսում ծիծաղել:



Անուշիկ Ալավերդյան
Այս գեղեցիկ երգչուհուն էլ պետք է դասել ժպտացող հայտնիների շարքին: Անուշիկն ունի մեղմ և ավելի հանգիստ ժպիտ:





