Վաղ թե ուշ Ռուսաստանը Սիրիայում ցամաքային գործողություն էլ է անելու, ողջ հարցը դրա մասշտաբներում է, բայց որ անելու է, դրանում կասկածներ չունեմ։ Եվ այդ ցամաքային գործողություններին ըստ ամենայնի կիրառվելու է այս տեսահոլովակում ցուցադրված ուժը։
Չեչեններին կարելի է վերաբերել տարբեր կերպ, բայց այն, որ նրանք հարգանքի արժանի ռազմիկներ են՝ քննարկման առարկա չէ։ Նրանք դա ապացուցել են 90-ականների սկզբին Աբխազիայում և Արցախում, նրանք դա ապացուցել են երկու Չեչենական պատերազմներում, նրանք դա ապացուցել են Վրաց-օսական պատերազմում։
Ու պատահական չի լինի, եթե հենց նրանց վրա ընկնի ընտրությունը, որովհետև չեչեններն ամեն առումով են հարմար՝ ԻՊ-ի ու այլ ծայրահեղական իսլամիստական խմբավորումների վրա արյունոտ վերջակետ դնելու համար։ Բացի հրաշալի մարտական պատրատվածությունից ու ոգուց՝ նրանք ունեն մեկ այլ կարևոր հատկանիշ, որը խիստ կարևոր է քաղաքական ու աշխարհաքաղաքական տեսանկյունից. նրանք մահմեդական են։ Ռուսաստանը հաստատ չի ընկնի աֆղանական ծուղակի մեջ և կանի հնարավորը, որպեսզի հնարավոր ցամաքային օպերացիային տրվի կրոնական երանգ, և ջիհադիզմին նոր զարկ չեն տա՝ իսլամիստ տականքին ոչնչացնելու համար քրիստոնյաների ուղարկելով։
Կարծում եմ, որ ցամաքի վրա հիմնական գործը կանեն Ասադի բանակը, աշխարհազորը և պարսիկները, իսկ երբ ամեն ինչ վերջանալուն մոտ լինի, Կադիրովի զորքերը գեղեցիկ վերջակետ կդնեն այս արյունահեղության մեջ։
Рамзан Кадыров! Уважение!Спасибо за поддержку!Друзья ! Если вы любите Россию,вступайте : https://www.facebook.com/The.Russian.Federation If you love Russia ,and support Putin ,join with us : https://www.facebook.com/The.Russian.Federation
Posted by Росси́я - Российская Федерация - Russia on Thursday, February 19, 2015



