Այսօր Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Եգիպտոսում A 321 ինքնաթիռը կործանվել է ահաբեկչության հետևանքով, որից հետո նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ահաբեկչության պատասխանատուները կհայտնաբերվեն և կպատժվեն։ Պուտինը հրամայել է ավելի ակտիվացնել Սիրիայում Իսլամական պետությանը հասցվող ռազմաօդային հարվածները։

Ռուսաստանի զինված ուժերն անմիջապես կատարել են հրամանը՝ ժամեր անց Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելով ԻՊ-ին։ Առաջին անգամ մարտական գործողություններն իրականացվել են ռազմավարական նշանակության Ту-160, Ту-22М3 և Ту-95МС կործանիչներով, որոնք ավիառումբեր են նետել ԻՊ-ի դիրքերին, ինչպես նաև հարվածել թևավոր հրթիռներով։

Արդյունքում այսօր ռուսական զինված ուժերը ոչնչացրել են Իսլամական պետության մոտ 140 օբյեկտներ։ Կործանիչների հարձակման բացառիկ կադրերը՝ տեսանյութում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել