17-ամյա հայ աղջիկը զոհվել էArmeniatv.am-ը գրում է.

17-ամյա Լոլա Ուզունյանին ոչ պաշտոնական տվյալով, հայտնաբերել են Փարիզի Բատակլան թատրոնում: Լոլան հոր հետ եղել էր ռոք համերգին, երբ ահաբկիչները ներխուժել էին դահլիճ: Խառնաշփոթի մեջ հայրը դստերը կորցրել էր: Aղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 3 օր կորած էր համարվում

Սոսկալի ահաբեկության հեղինակների հետ կապ ունեցող իսլամիստներին որոնում են ամբողջ Եվրոպայում, Ֆրանսիայի գրեթե բոլոր քաղաքներում ոստիկանական հատուկ գործողություն է ընթանում: Բելգիայում ահաբեկչության կազմակերպչին հայտնաբերել չի հաջողվել, Գերմանիայում ձերբակալել են Փարիզի վրա հարձակման հետ կապ ունեցող երեք մարդու: Ֆրանսիայի նախագահը երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ արտահերթ նիստին հայտարարել է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիան ավելացնում է ոստիկանների թիվը, սկսում ահաբեկիչներից պաշտպանվելու ներքին ու արտաքին լայնածավալ գործողություններ: Խորհրդարանի նիստին ֆրանսիացի պատգամավորները երգել են Մարսելիեզը:

Ֆրանսիական օդուժը նոր ուժով է սկսել ռմբակոծել Սիրիայում «Իսլամական պետության» կենտրոնը` Ռաքքան: Երեք օրում ֆրանսիական ռմբակոծիչները ոչնչացրել են ահաբեկիչների տասնյակ հենակետեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել