«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, թե ՀՀ ԱԳ նախարարը բանակցություններ է վարում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ՝ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը չեզոքացնելու համար։

Հակահայ այս խայտառակ զեկույցը, որը քննարկման է դրվելու ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում, ամբողջությամբ չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չէ, և փորձ է արվելու գոնե այնտեղ տեղ գտած հակահայ ձևակերպումները չեզոքացնել։ Թե ինչպես է դա հաջողվելու ՀՀ ԱԳՆ-ին, երբ հայկական կողմը ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում մոտ 10 օր առաջ լիակատար տապալում արձանագրեց, անհասկանալի է։ Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ևս տապալվելու դեպքում ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել