Քիչ առաջ նայում էի Մանկական Եվրատեսիլի Հայաստանի մասնակցի փորձը: Հրաշալի երեխա է՝ արտիստիկ, տաղանդավոր: Բայց այս մասին չէ, որ ցանկանում եմ խոսել:
Աչքիցս չվրիպեց մի կարևոր բան: Մեր երգի բեմադրության ընթացքում էկրանին մոլորակն է՝ մայրցամաքներով, երկրներով ու սրտիկներով: Ու ի՞նչ: Ուշադրություն դարձրե՛ք նկարին: Պարզ երևում է, որ Արցախը Հայաստան չէ: Ավելին՝ առանձին միավոր էլ չէ, այլ Ադրբեջանի մաս:
Վստահ եմ, որ Հանրայինի պատասխանատուները կսկսեն նորից խուսանավել, թե սա մանկական մրցույթ է՝ հեռու քաղաքականությունից, բլա, բլա, բլա...
Ուրեմ լսե՛ք, հարգելի՛ «խաղաղասերներ»: Ինձ, մեղմ ասած, միևնույնն է, ձեր կարծիքը, ձեր շոուն, ձեր մսխած գումարների չափը: Ինչ ուտում եք, ձեզ հալալ լինի:
Բայց ես՝ որպես ՀՀ քաղաքացի, մարդ, ում ընտանիքի անդամներն անցել են Արցախյան գոյամարտով, ով ինքնակամ մեկնել է Արցախ զինծառայության, ու ընդհանրապես, ում համար «Արցախը ՀԱՅԱՍՏԱՆ Է և ՎԵՐՋ», պահանջում եմ: Շտկում եք այս սխալը հնարավորինս արագ: Կուզեք՝ շոու փոխեք: Կուզեք՝ ձեր քաղաքացիությունը փոխեք: Ինչ կուզեք՝ արեք: Բայց կա՛մ քարտեզի վրա Արցախը Հայաստան է, կա՛մ էդ քարտեզը չի հայտնվում մեր շոուում: Պա՞րզ է:
Եթե դուք էդքան կամքից թույլ եք, որ ինչ-որ «ճ» կլասի «փարթիի» համար կարող եք թքած ունենալ մեր պատմության ու ցավի վրա, մենք էդպիսին չենք: Սա որպես նախաբան: Մնացած քայլերը, ձեր ցուցաբերած ակտիվությամբ պայմանավորված, կհետևեն:
ՀԳ. Միկա ջան, տաղանդավո՛ր ու համով բալիկ, եթե դու այս գրառումը կկարդաս, ապա իմացա՛ծ եղիր, դու էս ամենի հետ կապ չունես: Քեզ մեծագույն հաջողություններ ու վերելքներ: Մենք քեզ հետ ենք:
ՀՀԳ. Սա էլ տեսանյութը՝