tureu0ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերի 29-ին՝ լրագրողներին ասել է G20-ի մասնակից պատվիրակություններից մեկի բարձրաստիճան աղբյուրը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

«Ինչ վերաբերում է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին, ապա այն հավանաբար կանցկացվի նոյեմբերի 29-ին։ Սակայն մենք դեռ պետք է սպասենք կառավարության ձևավորմանը»,-ասել է նա։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ-ն ծրագրում է Թուրքիայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնել նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել