Lurer.com–ը գրում է.

Մեծ Բրիտանիայում ահաբեկչության հավանականությունը բավականին բարձր է, ասել է ՆԳ նախարար Թերեզա Մեյը, հայտնում է TASS-ը:

«Ահաբեկչության սպառնալիքի մակարդակը Մեծ Բրիտանիայում մնում է նշանակալի, ինչը նշանակում է, որ ահաբեկչության գործողության հավանականությունը մնում է բավականին բարձր: Մարդիկ պետք է զգոն լինեն»,- նշել է նա:

Նա նաև ասել է, որ կուժեղացնեն երկրի սահմաններում անվտանգության ստուգումները: Նախարարությունում հայտնել են նաև, որ զինված ուժերը կներգրավվեն երկրի անվտանգության ապահովման աշխատանքներում, և որ Լոնդոնը «կանգնած» է Փարիզի կողքին` ահաբեկչության հաղթահարման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել