
Armlur.am-ը գրում է.
Ֆրանսիայի Հանրապետության իշխանությունների` ՀՀ դեսպանության տրամադրած նախնական տեղեկատվության՝ զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 129-ի, տուժել է ավելի քան 200 մարդ:
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/445175/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



