Lragir.am-ը գրում է.
Փարիզում սարսափ է: Մոսկվայից Արեւմուտքի հասցեին քննադատական գնահատականներ են հնչում, ինչպես նաեւ սպասումներ, որ այս սարսափելի ահաբեկությունը Արեւմուտքին թույլ կտա հաշտվել Ռուսաստանի հետ եւ չեղյալ անել պատժամիջոցները:

Այսինքն, նկատի առնելով, որ տեղի են ունեցել ահաբեկչական ակտեր, Ուկրաինան կհանձնեն Ռուսաստանի խժռմանը, հետն էլ այլ տրածաշրջաններ, նախեւառաջ Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան:

Բայց կարծես թե առաջինը զիջումների պետք է գնա Պուտինը, իսկ հնարավոր է արդեն գնացել է: Հիմա պետք է արտասանել պսեւդո-պրոեվրոպական եւ հակաամերիկյան ճառեր: Խաղադրույք է կատարվում եվրոպական հումանիզմի վրա: Պուտինը սպասման մեջ է, եւ հնարավոր է ոչ միայն սպասման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել