Բոլոր նրանց, ովքեր սիրում են նման պահերի արտահայտել իրենց «թանկարժեք» կարծիքը ֆրանսիական դրոշ տարածողների, ցավակցական ստատուսներ գրողների և այլ նմանատիպ գործողություններ անող մարդկանց հասցեին` մեղադրելով նրանց կեղծավորության մեջ, պատասխանեմ. 
Նախ` եթե ֆբ-ն տալիս է նման հնարավորություն ամբողջ աշխարհի օգտատերերին բարոյապես աջակցելու Ֆրանսիային, ապա դա պետք է անել, հատկապես հաշվի առնելով, որ հակառակ կողմում կեղտոտ «իսլամական պետություն» խմբավորումն է:
Երկրորդ` ոչ ոք իրավունք չունի մեղադրել ուրիշին կեղծավորության մեջ նման պահերին, քանի որ չեք կարողանա ապացուցել նրանց կեղծ լինելը, եթե անգամ կան այդպիսինները (ուզում եմ հավատալ, որ չկան):
Երրորդ` Ֆրանսիան, որտեղ շատ հայեր են ապրում, ընդունել է Հայոց Ցեղասպանությունը և ընդհանրապես, մեզ բարեկամ երկիր է, այսինքն եթե ոչ այլ պետություններում, ապա մեզ մոտ նմանատիպ հասարակական աջակցությունը այդ երկրի նկատմամբ պարզապես անհրաժեշտություն է:
Եվ վերջապես չորրորդ` եկենք դադարենք իրար չհավատալը, քանի որ դա սկսել է կրել համատարած բնույթ և միշտ կործանիչ ազդեցություն է ունենում բազմաթիվ հասարակական նախաձեռնությունների ժամանակ և արդյունքը լինում է հիասթափությունը իրարից և ամեն ինչից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել