Այսօր «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի ելույթի վերաբերյալ հարցազրույց էր տվել լրատվականներից մեկին: Նա պատասխանել էր մի շարք հարցերի, որտեղ նշել էր, որ կոռուպցիան միշտ էլ վնասում է ազգային անվտանգությանը:
Անդրադառնալով այն հարցին, թե կարծիք կա, որ դեսպանն իր հայտարարությամբ միջամտում է երկրի ներքին գործերին նա ասել էր.«Եթե իրենք օգնություն են հայցում, բնականաբար, թույլ են տալիս, որ այդ պետությունները ինչ-որ շահ ունենան այստեղ և շատ բնական է: Ինչ-որ շահ գոյություն ունի, իրենց գեղեցիկ աչքերի համար չեն ֆինանսավորում: Եթե իրենք չեն ուզում աջակցություն ստանան, ապա պետք է տնտեսապես այնքան զարգանան, որ կարողանան ինքնուրույն գոյատևել: Եթե դեռ չեն կարողանում գոյատևել, և եթե դեռ ողորմություն խնդրողի նման դռնեդուռ են ընկնում և տարեց տարի վարկեր են վերցնում, ապա պետք է բարի լինեն դրա ակնկալիքները համապատասխանաբար բավարարել»:
Պարզ է, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի փոխտնօրենը այնքան է տարված իր ծրագրերով ու գրանտներով, որ ԱՄՆ-ին պաշտպանելու մոտիվացիայի պակաս չունի, բայց, ամեն դեպքում, այսքան ստորանալ և սեփական երկիրը նսեմացնել պետք չէ:
Բոլորս շատ լավ գիտենք, թե տիկին Այվազյանի ՀԿ-ն ինչ շարժառիթներով է ստեղծված ու փող ոնց է աշխատում, բայց չի կարելի մի երկու կոպեկի համար սեփական երկիրը վարկաբեկել: Հարցազրույցում կան բաներ, որոնց հետ կարելի է համաձայնվել, բայց չարժե այդ կարգի ստորացուցիչ քայլերի գնալ հանուն փողի: