Ամերիկյան մեկ դոլարանոց թղթադրամը երկար տարիներ միստիկ գաղտնիք էր և անհավանական բացատրությունների աղբյուր, քանի որ պարունակում է բազմազան նշաններ: Ի՞նչ են սրանք նշանակում: Ինչու՞ է վերևի հատվածում փայլող աչք պատկերված և այդ ի՞նչ արարած է թաքնվում մեկ թվի ետևում:

Առաջարկում ենք փորձել բացահայտել այս գաղտնիքները:

1. Արարած

1

Առանց մեծացնող ապակու այս նշանը դժվար է տեսնելը: Աջ կողնում կարող եք մեկ թվից ձախ տեսնել փոքրիկ արարածի: Իր առաջացման մասին տարբեր հանելուկներ կան, ոմանք կարծում են, որ արծիվ է պատկերված, ոմանք, որ դա խարդախություններից խուսափելու համար է: Կա նաև երրորդ թեորիան, ըստ որի այս նշանը գանգի պատկեր է:

Եթե մեկ դոլլար ունեք, կարո՞ղ եք նայել պատկերին:

2. Տառ

2

Այստեղ պետք չի գա մեծացնող ապակի: Շատերը գիտեն, թե ինչ է նշանակում Վաշինգթոնի պատկերից ձախ գտնվող G տառը, դրա գոյությանը տրամաբանական բացատրություն կա: Այս տառը Ֆեդերալ պահեստի բանկի նշանն է, որը պատասխանատու է տպագրությունների համար: Այս դեպքում G տառը Չիկագո է նշանակում: Ամերիկյան թղթադրամերի վրա նաև լինում են А – Բոստոն, В – Նյու Յորք, С – Ֆիլադելֆիա, D – Քլիվդենթ, Е-Ռիչմոնդ և այլ տառերը:

Այսպիսով ոչ մի գաղտնիք չկա այս տառերի մեջ:

3. Արծիվ

3

Հակառակ կողմում պատկերվսած է արծիվը, ով սեղմում է տասներեք պտուղներով ձիթենու ճյուղը և տասներեք սլաքները: Ինչու՞ հենց տասներեք: Ի՞նչ է դա նշանակում: Ոմանք ենթադրում են, որ այս պատկերը սատանիստական իմաստ ունի: Բայց գիտնականները ենթադրում են, որ միակ ճիշտ բացատրությունը տասներեք սկզբական գաղութներն են:

4. Աչք

4

Աչքը հանելուկ է դարձել իր հայտնվելուց ի վեր: Թվում է, թե այն օդում է փայլփլում: Ի՞նչ կարող է սա նշանակել: Վեճերը այս հարցի շուրջ ներառում են այն կարխիքը, որ դա Աստվածն է, ով հետևում է Ամերիկային և կասկածանքը, որ դա հենց այն ամենատես աչքն է, որը հիշատակվում է մասոնների կողմից:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել