Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ում սեռափոխությամբ տղամարդ դարձած տրանսսեքսուալը հղիացել է:

The Independnet-ը հայտնում է, որ սկզբում տրանսսեքսուալին` Ֆլորիդայից 29-ամյա Քեյդեն Քոուլմանին թվացել էր, թե պարզապես մարմինը դեֆորմացվում է ու պետք է ավելի շատ ժամանակ անցկացնի մարզասրահում, սակայն բժիշկները հաստատել էին, որ նա հղի է: Չնայած նա որպես տղամարդ ապրել է արդեն տասը տարի, տարիներ շարունակ հատուկ թերապիա է անցել, և հղիությունը բացառվում էր:

Հղիությունը անակնկալ է եղել նաև տրանսսեքսուալի ամուսնու համար: Այժմ նրանք Ազելիա անունով դուստր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել