Ջիհադ Ջոնի հետ կապերի մեջ կասկածվողը ձերբակալվել է Թուրքիայի իշխանությունների կողմից: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ նա ձերբակալվել է Ստամբուլում:
Աղբյուրը հայտնել է, որ կասկածյալի անունը Էյնե Լեսլի Դևիս է: Նա բրիտանացի իսլամիստների խմբի անդամ է, որոնց պարտականությունն է հսկել Սիրիայում օտարերկրացի պատանդներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



