LufthansaAraratnews.am-ը գրում է.

Lufthansa ընկերությունը նոյեմբերի 13-ին գրեթե 950 ավիաչվերթ Է չեղյալ հայտարարել օդանավի ուղեկցորդների գործադուլի եզրափակիչ օրվա պատճառով, որն անցկացնում Է Ufo արհմիությունը: Բողոքի ակցիայի ընթացքում, որը շարունակվում Է նոյեմբերի 6-ից, ավիահաղորդակցության դժվարություններ են ստեղծվել 550 հազար ուղեւորների համար: Միայն նոյեմբերի 13-ին իրենց տոմսից չեն կարողանա օգտվել 110 հազար քաղթաքացիներ:

Նախնական հայտարարությունների  համաձայն՝ բողոքի ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ի ուշ երեկո: Lufthansa-ի եւ Ufo-ի միջեւ տարիֆային բանակցությունները շարունակվում են շուրջ երկու տարի, արհմիությունը հանդես Է գալիս կենսաթոշակների, այդ թվում՝ վաղ կենսաթոշակների կրճատման դեմ: Նոյեմբերի 9-ին ավիաընկերության ներկայացուցիչը հայտնել Է, որ բողոքի այժմյան ակցիայի պատճառով Lufthansa-ն օրական առնվազն 10 միլիոն եվրո Է կորցնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել