Panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնեն Նյու Յորքում և Վաշինգթոնում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդում և Մինսկի խմբում զեկույցով են հանդես եկել: Հաջորդիվ նախատեսում ենք ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակում և Վաշինգթոնում խորհրդակցություններ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



