Wnews.am-ը գրում է.

Գյուղատնտես, նկարիչ, ճարտարապետ, ուսուցիչ, բժիշկ, քաղաքագետ….հայ երգիչների մասնագիտությունները շատ բազմազան են: Ոմանք էլ չունեն բարձրագույն կրթություն, ավարտել են ուսումնարան, կամ դա էլ չեն արել. դպրոցն ավարտելուց հետո միանգամից սկսել են երգել: Wnews.am-ն այս անգամ ներկայացնում է, թե ինչ մասնագիտություն ունեն հայ երգիչ-երչգչուհիները: Ի դեպ`այս շարքում չեք գտնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ավարտած երգիչների:
Աննա Խաչատրյան.Ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի անգլերեն և իսպաներեն բաժինը:

Աստղիկ Սաֆարյան. Սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2011-12թթ ուսումը շարունակել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

Արա Գևորգյան.կոմպոզիտոր,երաժիշտ. Սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում, 1983-87թթ` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի փողային գործիքների և էստրադային բաժնում: Նույն ինստիտուտում դասավանդել է դիրիժորություն և հանդիսացել ինստիտուտի երաժշտական խմբի ղեկավարը:

Արամ Սարգսյան.երգիչ, հաղորդավար, հումորիստ.Սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում:

Արամե. Ավարտել է Դոնի Ռոստովի Բիզնեսի կառավարման և իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը:
Արամո. Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում:

Արման Հովհաննիսյան,. Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոն: 3-րդ կուրսում տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն` Ռուբեն Մաթևոսյանի դասարան:
Արսեն Սաֆարյան. Սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզախաղերի բաժնում: 7 տարեկան հասակում ստացել է սպորտի վարպետի կոչում:
Գրիգոր Կյոկչյան. 2004-10թթ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ստանալով մագիստրոսի աստիճան:

Թաթա Սիմոնյան. 1977թ. ավարտել է Երևանի Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



