Արցախի ճակատագրի որոշողն Արցախի ժողովուրդն է...
Ինչ էլ լինի, դեպի անցյալ վերադարձ չկա...
Արցախի նախագահն արդեն 8 տարի է՝ ամեն պատեհ առիթ օգտագործում է համայն աշխարհին Արցախի դիրքորոշումը ներկայացնելու համար...
Արդեն 22 տարի է՝ Արցախը հաստատ քայլերով առաջ է գնում իր ընտրած ճանապարհով՝ վճառական տեր կանգնելով արյան գնով ազատագրված ամեն մի թիզ, ամեն մի բուռ հողին...
Իսկ հիմա, խոսքս կարող է կոպիտ հնչել, բայց լիովին համարժեք է խուճապի երանգներով այն իրավիճակին, որ ստեղծել են մի քանի փողակապավոր թերհաս «քաղաքական» դեմքեր, լրատվական կայքեր կոչվող՝ խառնակիչ ու սադրիչ, բացի սեփական երկրից ցանկացած այլ երկրի շահերին ի նպաստ գործող, հայրենիքն ամեն վայրկյան թշնամուն հանձնելու դավաճանի հոգով ոհմակներ...
Դուք իսկապես կամ չափից դուրս տխմար եք կամ անսահման ստոր...
Այլ կերպ հնարավոր չի մեկնաբանել ձեր բթության աստիճանն Արցախի շատ հստակ ու պարզ դիրքորոշումը տարիներ ի վեր չըմբռնելու հարցում...
Չէ, չէ... Կներեք, բացի տխմար ու ստոր լինելուց՝ դուք նաև լկտի ու ցինիկ եք...
Հիմնավորեմ.
լկտի եք, որովհետև այս պահին ոտնահարում եք սահմանում՝ թշնամու գնդակի թիրախում կանգնած զինվորի արժանապատվությունը, կասկածի տակ եք դնում նրա հայրենանվեր սուրբ առաքելությունը։
Լկտի եք, որովհետև քաղաքական դաշտում ծիկրակելը, սենսացիոն նյութերի հրապարակումը ձեզ համար վեր է ամեն սրբությունից՝ 7 հազար նահատակի արյան գնով գծված սահմանից։
Լկտի եք, որովհետև արժեզրկում եք հայրենապաշտ արցախցիների նվիրումը, ովքեր, գիտակցաբար իրենց զրկելով ավելի թեթև վաստակ ու կյանք ունենալու հնարավորությունից, օր օրի, ժամ առ ժամ շենացնում, կենդանացնում ու հզորացնում են հայրենիքի այն հատվածը, որի համար դուք ոչ մի ավանդ չունենալով, չարչիի հոգեբանությամբ ամեն օր վաճառքի եք հանում...
Ամեն դեպքում արցախցին թքած ունի ձեզ պես տխմարների պադոշացած սֆաթներին...
Նա վճռական տերն է ազատագրված իր հայրենիքի ու հարկ եղած դեպքում նրա ապագայի համար չի խնայի նաև ձեզ պես չարչիների կյանքը, որպեսզի նահատակների արյունով օծված թեկուզ մի կտոր հողը վաճառքի հանող չլինի...