6 Սիմա Համբոլթ

Սիմա Համբոլթը հսկայական խոռոչ է, որը գտնվում է Վենեսուելայի Բոլիվար նահանգում՝ անտառի հենց կենտրոնում, և դրան ամենամոտ ճանապարհը մի քանի մղոն հեռավորության վրա է գտնվում։ Այն 314 մետր խորություն ունի և ուղղահայաց պատեր։ Բացի իր հսկայական չափերից՝ այս խոռոչն արտասովոր է նաև գտնվելու իր վայրով։ Սիմա Համբոլթը գտնվում է բացառապես անտառներով ծածկված շրջանի բարձունքում։ Անտառ կա նաև դրա հիմքում, որն առաջացել է քայքայման գործընթացների արդյունքում և առաջացել խոռոչի ձևավորումից հետո։ Սիմա Համբոլթն առաջացավ 1974թ.-ին և միայն մանրակրկտորեն ուսումնասիրվեց 1976թ.-ին։
5 Կարմիր լիճ

Կարմիր լճի խոռոչն առաջացել է Խորվաթիայում։ Մասնագետները հավատացած են, որ խոռոչը, որն այսօր գեղեցիկ լիճ է իրենից ներկայացնում, առաջացել է, երբ քարանձավի խոռոչի տանիքը քանդվել է։ Առաջացած խոռոչն իր անունը ստացել է կարմրաշագանակագույն ժայռերից, որոնք շրջապատում են այն։
Կարմիր լճում նույնիսկ ձկներ են ապրում։ Այդ նույն ձկներից կարելի է նաև գտնել դրա շրջակայքի լճերում, գետերում ու աղբյուրներում, ինչը ստիպում է շատերին ենթադրել, որ այս լճի և դրա շրջակայքում գտնվող ջրային այլ մարմինները կապակցված են ստորգետնյա կապով։
Խոռոչի մոտավոր չափը 530 մետր է, իսկ դրա ծավալը կազմում է 30 միլիոն կուբամետր տարածք։
4 Խիաոժայ Տիանկենգ

Խիաոժայ Տիանկենգ խոռոչը կամ այլ կերպ հայտնի «Դրախտային Փիթն» ուղղահայաց պատերով և 662 մետր խորություն ունեցող խոռոչ է։ Այն համարվում է աշխարհի ամենախոշոր խոռոչը, և դրա լայնությունը հասնում է 527 մետրի։ Ենթադրվում է, որ այն առաջացել է վերջին 128.000 տարիների ընթացքում։
Այն հայտնաբերվել է 1994թ.-ին հետազոտողների կողմից, ովքեր նոր քարանձավներ էին փնտրում բրիտանացի քարանձավագնացների համար։ Այստեղ ավելի քան 2800 սանդուղքներ են ստեղծվել՝ խոռոչը զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու համար։ Զբոսաշրջիկները սիրում են այցելել այս խոռոչ հատկապես անձրևային եղանակին, որովհետև այդ ժամանակահատվածում դրա բերանային հատվածում գեղեցիկ ջրվեժ է առաջանում։
3 Հարվուդի խոռոչ

Հարվուդի անցքը կարելի է գտնել Նոր Զելանդիայի Աբել Թասման ազգային պարկում։ Խոռոչը Տակակա Հիլ քարանձավային համակարգի մաս է կազմում։ Այն գտնվում է Թասմանի և Քոլդեն Բեյ ծոցերի միջև։ Խոռոչի վերևի հատվածը 183 մետր է ձգվում։ Այն այս տարածաշրջանի ամենագեղեցիկ քարանձավային խոռոչն է, որը նաև անկրկնելի փորձառություն կապահովի քարանձավասերների համար։
Այս խոռոչն անվանում են Հենրի Հարվուդի անունով, ով հայտնաբերել է խոռոչը 1920-ականներին, սակայն միայն 1958թ.-ին է, որ այն հետազոտվել է։
2 Սարիսարինյամա

Սարիսարինյամա խոռոչը հաճախ անվանում են աշխարհի ամենաառեղծվածային ու ամենագեղեցիկ խոռոչը Վենեսուելայում։ Խոռոչն ունի իր սեփական էկոհամակարգը, որը հնարավոր չէ գտնել աշխարհի ոչ մի այլ անկյունում։ Չնայած այն ուսումնասիրվել է աշխարհի լավագույն գիտնականների կողմից, սակայն ոչ ոք դեռևս չի կարողացել բացահայտել խոռոչի ծագումը։ Ընդհանուր առմամբ Սարիսարինյամա լեռներում չորս խոռոչներ կան։ Այս խոռոչներից ամենամեծը 350 մետր լայնություն և 304 մետր խորություն ունի։
Այս խոռոչներն իրենց պատմությունն ունեն։ Այստեղ ապրող մարդիկ հավատացած էին, որ այստեղ լեռան վրա մարդակեր ոգի էր հանգրվանել, որին Սարի-Սարի էին անվանում, և որը մարդկանց մսով էր սնվում։
1 Ագրիկո գիպսաքարե կույտ

Աշխարհի ամենախոշոր խոռոչն առաջացել է 1994թ.-ին Ֆլորիդայում։ «Ագրիկո գիպսաքարի կույտը» 15 հարկանի խոռոչ է, որը բացվել է 80 միլիոն տոննա գիպսե կույտի տակ։ Ֆոսֆոգիպսը կողմակի արտադրանք է, որը ստեղծվել է պարարտանյութի ստեղծման արդյունքում:
Խոռոչը 169.901 խորանարդ մետր ռադիոակտիվ և չափազանց թունավոր գիպսաքարի առաջացման պատճառ է դարձել, ինչն իսկական աղետ է շրջակա միջավայրի համար։



