Replik.am-ը գրում է.

Ֆրանսիական ոստիկանությունը տարհանել է Փարիզի XVI թաղամասում գտնվող Molitor հյուրանոցի  այցելուներին այն բանից հետո, երբ անանուն զանգ է հնչել հյուրանոցում տեղադրված ռումբի մասին: Տարածքն ամբողջությամբ շղթայի մեջ է վերցվել, դեպքի վայրում աշխատում են ականազերծող մասնագետները, հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Տարհանվողների թվում են նաև Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները: Նրանք Փարիզում գտնվում են Ֆրանսիայի հավաքակնի հետ ընկերական խաղի համար: Ֆուտբոլիստները հյուրանոցի մարզասրահում են եղել, երբ սկսվել է տարհանումը:

Ընդհանուր առմամբ հյուրանոցից տարհանվել է ավելի քան 250 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել