Նորմա՞լ է, որ Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզարշավի հաղորդում է վարումNewmag.am-ը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը նոյեմբերի 6-ին հեռարձակեց «Եռանկյունի» քաղաքական բնույթի թոք շոուն: Հաղորդումը վարում էր Արմեն Աշոտյանը. նա առավելապես հայտնի է որպես Կրթության և գիտության նախարար: Բանավիճում էին Այո-ի և Ոչ-ի ճամբարների ներկայացուցիչները, 3-րդ խոսափողը վերապահված էր «Դեռ չգիտեմ» ենթադրյալ շերտին: Այս հաղորդումը լիովին կարող է ընկալվել Սահմանադրության փոփոխության հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակում պատրաստված հեռուստապրոյեկտ, թեև ըստ Հ1-ի կայքի` «հաղորդավար Արմեն Աշոտյանը տաղավարում շոշափելու է քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային, կրթական, ազգային և միջազգային թեմաներ»:

ՀՀԿ փոխնախագահ-նախարար-հաղորդավար միջմասնագիտական եռանկյունին արտառոց երևույթ է: Այս առումով քննադատություններ հնչեցին դեռ նախքան հաղորդման հեռարձակումը: Եթերից հետո քննադատությունը խստացավ: Հատկապես ՀԱԿ խմբակցությունն այն որակեց կողմնակալ և կոչեց «հավասարության սկզբունքի ծաղր»:

Բայց ի՞նչ է եղել: Հետո՞ ինչ, որ Արմեն Աշոտյանը նախարար է: Ի՞նչ է` նախարարն իրավունք չունի՞ ստեղծագործական աշխատանքով զբաղվել: Սահմանադրության 88-րդ հոդվածը կառավարության անդամին արգելում է ձեռնարկատիրությամբ զբաղվել ու կատարել այլ վճարովի աշխատանք` բացառությամբ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի: Իսկ հեռուստահաղորդում վարելը ստեղծագործական աշխատանք է: Այսինքն` նախարարը սրանով օրենք չի խախտել:

Մյուս մեղադրանքը վերաբերում է քարոզարշավի ընթացքում կողմերի ու դեմերի անհավասար լուսաբանման խնդրին: Բայց չէ՞ որ «Եռանկյունու» գագաթների տրամաբանական բաժանումը (այո/ոչ/չգիտեմ) լիովին ապահովում է կարծիքների բազմազանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել