Barometer.am-ը գրում է.
Դադարեք մարդու մասին կարծիք կազմել՝ ըստ իր սոցցանցի էջի
1.Ընդհանրապես սոցցանցերը ստեղծված են, որպեսզի աղջիկները դրանց միջոցով բարձրացնեն իրենց ինքնագնահատականը և ներկայացնեն իրենց կյանքի առավել լավ կողմերը, ոչ թե թերթեն ուրիշների էջերը և համեմատվեն նրանց հետ:
2.Արեք այն, ինչ սիրում եք, ինչը ձեզ հաճույք է պատճառում
Եթե ունեք սիրելի զբաղմունք կամ հոբբի, որը ձեզ մոտ լավ է ստացվում, կենտրոնացեք դրա վրա, զբաղվեք դրանով և արդյունքների հասեք:
3.Սիրեք ինքներդ ձեզ
Ինքն իրեն սիրելը նորմալ է և անհրաժեշտ է, ուղղակի գիտակցեք՝ որքան չկրկնվող եք դուք, ինչը կօգնի այլևս չհամեմատվել ուրիշների հետ:
4.Շնորհակալ եղեք
Նույնիսկ, երբ ամբողջ աշխարհը դեմ է ձեզ, մտածեք այն հրաշալի բաների մասին, որոնց համար շնորհակալ եք, այդ կետերով ցուցակ կազմեք և ամեն անգամ կարդացեք, երբ ինչ-որ մեկի հետ համեմատվելու ցանկություն է առաջանում:
5.Հանեք դիմակները, մնացեք այնպիսին, ինչպիսին կաք
Կողմնորոշվեք ձեր ոճի հարցում, կենտրոնացեք այն բաների վրա, որոնք ձեզ երջանիկ են դարձնում և հիշեք, որ երբեք էլ չի ստացվելու գոհացնել բոլորին:



