Երջանկությունից ես մեկ-մեկ խենթանում եմ. Նոննա Գրիգորյանը՝ աշխատանքային, ընտանեկան միջավայրի և իր կյանքի ճակատագրական կետերի մասինLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը, ով հեռուստադիտողին ծանոթ  է տարբեր նախագծերից եւ ֆիլմերից:

-Նոննա առաջինն ուզում էի խոսել այս ընթացքում ձեր գործունեւությունից, ինչո՞վ եք զբաղված:

-  Այս շրջանում զբաղված եմ իմ մշտական աշխատավայրում՝ Երեւանի պետական կամերային թատրոնում, որտեղ այս տարի պրեմիերա ունեցանք՝ «Show no 3» ներկայացումը, որին նաեւ ես էի մասնակցում:

-Հաճախ եք Կամերային թատրոնի անձնակազմով մեկնում հյուրախաղերի, մի փոքր կպատմե՞ք թատրոնի աշխատանքներից եւ առաջիկա ծրագրերից:

- Այո, հյուրախաղերի հաճախ ենք մեկնում: Վերջերս բավականին մեծ կազմով մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ «VIVAT COMEDIA» միջազգային փառատոնի շրջանակներում, որտեղ հանդես եկանք «Կառավարական համերգ» ներկայացումով: Ամանորից հետո արդեն նոր տարում եւս ունենք նախատեսված հյուրախաղեր, բայց, ինչպես միշտ, փակագծերը դեռ չեմ բացի: Իսկ թատրոնում մի քանի օրից կկայանա այս տարվա թվով երրորդ պերմիերան՝ «Սիրո խոստովանություն» գեղեցիկ ներկայացումը, որը լի է անասելի էմոցիաներով: Այնպես որ, բոլորին հրավիրում եմ:

-Հետաքրքիր է՝ համեմատելով արտերկրի եւ մեր տեղական թատերարվեստը՝ ի՞նչ հետեւություններ եք արել Ձեզ համար:

- Ինչպիսին մենք ենք՝ հայերս, այնպես էլ մեր թատերարվեստն է՝ համով-հոտով-ջիգյարով:

-Նոննա, իհարկե նկատելի է, որ հեռուստատեսությամբ Ձեզ շատ հազվադեպ կարող ենքտեսնել, հետաքրքիր է՝ ի՞նչն է պատճառը, հրավերնե՞ր չկան, թե դուք եք դրանցից հրաժարվում:

-   Այո, հիմա հազվադեպ եմ նկարահանվում, որովհետեւ նկարահանումները շատ-շատ ժամանակ են խլում, իսկ ես հիմա փորձում եմ ամեն ազատ րոպեն եւ վայրկյանը անցկացնել դստերս եւ իմ ընտանիքի հետ, քանի որ տարիներն ասես թռչում են, իսկ ես կարոտած եմ մնում: Ինչ վերաբերվում է առաջարկներին, դրանք կան, իհարկե, բայց դեռ ոչ բավարար այսօրվա համար, առաջիկայում էլ նոր ու հարմար առաջարկներին դեմ չեմ լինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել