Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը ողջունել է հայտնի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսին բանտից ազատ արձակելը և տնային կալանք տալը։
Իր հայտարարության մեջ Մարդն ընդգծել է. «Ողջունում եմ Բաքվի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հանրահայտ պատմաբան ու քաղաքացիական ակտիվիստ Արիֆ Յունուսի հանդեպ խափանման միջոցի փոփոխումը և հումանիտար նկատառումներով նրան տնային կալանք տալը:
Դա ուրախալի և դրական զարգացում է, և ես հուսով եմ, որ կշարունակվի դրական այդ միտումը։ ԵՄ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ համապատասխան երկխոսությանն ու համագործակցությանը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել