ronaldo-gala-guluyorՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կատակով է խոսել իր անձնական կյանքի մասին՝ նշելով, որ մի քանի ընկերուհի ունի:

«Մի քանի աղջիկներ պայքարում են իմ ուշադրությանն արժանանալու համար: Ընդ որում , նրանք գիտեն որ միակը չեն իմ կյանքում: Պետք է կարգավորեմ այդ խնդիրը:

Իսկ եթե լուրջ խոսեմ, ապա հեշտ չէ անձնական կյանք ունենալ, երբ ուշադրության կենտրոնում ես: Բոլոր հայտնի տղամարդիկ տառապում են, քանի որ կանանց մեծ մասը պարզապես ցանկանում է ծանոթանալ նրանց հետ՝ բարեկեցիք կյանք վարելու համար»,- ITV-ը մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:

Հիշեցնենք՝ ընթացիկ տարվա սկզբին Ռոնալդուն և նրա նախկին ընկերուհին՝ ռուս մոդել Իրինա Շեյկը բաժանվել են: Այժմ ֆուտբոլիստի անձնական կյանքի մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել