Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է տարածել ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսին կալանքից ազատելու ադրբեջանական դատարանի որոշման առնչությամբ, տեղեկացնում է contact.az-ը։

«ԱՄՆ-ն Բաքվի Վերաքննիչ դատարանի՝ հայտնի պատմաբան և խաղաղապահ Արիֆ Յունուսի բանտարկությունը տնային կալանքով փոխարինելու որոշումը դիտարկում է որպես դրական քայլ։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի կառավարությունը նման կերպ կվարվի նաև այլ բանտարկյալների հետ, որոնք առողջական լուրջ խնդիրներ ունեն», -ասված է Քերիի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը երեկվա նիստում կալանքից ազատել է երկրի ամենահայտնի քաղբանտարկյալներից Արիֆ Յունուսին։ Նրա խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։ 

Օգոստոսի 13-ին նա և իր կինը՝ Լեյլա Յունուսը, դատապարտվել են համապատասխանաբար 8,5 և 7 տարվա ազատազրկման։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որի հետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել