Բայց էս «Այո և ոչ»-ն ինչ հետաքրքիր պրոյեկտ ա։ Էն, ինչ կատարվում ա Ֆեյսբուքում՝ ստատուսների ու մեկնաբանությունների տեսքով, կարողացել են շատ հավես ձևով դարձնել հեռուստապատկեր։ Մենակ լայքերի պահն ա պակասում։ՃՃՃՃ
Հիմա էս առաջին թողարկումն եմ նայում ու կարող եմ արդեն իսկ մի քանի դիտարկումներ անել.
- Հենց բաց պոլեմիկա ա սկսվում, որտեղ ոչ թե գալստուկներով ձյաձյաներ-ծյոծյաների ռեժիմով են խոսում, այլ ավելի հասանելի ու ժողովրդական, «Ոչ»-ի կողմնակիցները ջախջախում են «Այո»-ի կողմնակիցներին։ Ընդ որում, թե՛ էմոցիոնալության տեսակետից, թե՛ փաստարկների, որովհետև էմոցիոնալության առումով, բնականաբար, նրանց հետևող մարդկանց ավելի հոգեհարազատ են իշխանական համակարգին քննադատող գնաահատականները, իսկ փաստարկների առումով, եթե «Այո»-ի կողմնակիցները հիմնվում են բարեփոխումների տեսական հեռանկարների վրա, ապա նրանց օպոնենտները հաջողությամբ մատնանշում են, որ պրակտիկայում իշխանական համակարգը միշտ էլ արատավորում ու վատացնում է նույնիսկ տեսականորեն իդեալական նախագծերը։
- Ֆարմանյանն աչքիս հավես չուներ քարոզելու՝ մուժիկների հետ շախմատ էր խաղում։ Մուժիկներն էլ հավես չունեին, մեր մեջ ասած, ու խաղից չէին կտրվում, որպեսզի լսեն բարեփոխումներին սատարողներին կամ էլ հակադրվողներին։
- Մարգարիտ Եսայանն առաջին անգամ զգաց, թե ինչ վատ բան ա, հանրապետական լինելով, ուղիղ եթերում ու ցենզուրայի չենթարկվող բանավեճում հայտնվել, երբ չեն փրկում ո՛չ դեմագոգիան, ո՛չ էլ բստրելը։
- «Այո»-ի կողմնակիցներից, թերևս, հարաբերականորեն ավելի լավ էր նայվում Արման Սաղաթելյանը, ով, սակայն, ավելի շատ ստիպված էր պաշտպանվողական հռետորաբանություն վարել, քան ակտիվ դրական քարոզչությամբ զբաղվել, իսկ Արթուր Եղիազարյանն ավելի շատ էմոցիոնալ ու չփաստարկված պնդումներ էր անում, մեկ էլ փորձում էր Մարգարիտ Եսայանին փրկել։
Եթե այս ձևաչափն ու ազատությունը պահպանվեն, եթե մասնակիցները կարողանան շարունակել մնալ քաղաքակիրթ շփման ու բանավեճային էթիկայի սահմաններում, ապա հրաշալի նախագիծ է։



