Panorama.am-ը գրում է.
Թե տեղամասային հանձնաժողովի անդամը, թե լրագրողն ու դիտորդը ցանկացած ընտրական գործընթացի ժամանակ ունեն կարևորագույն գործառույթներ, սակայն հարկ է նկատել, որ նրանց կարգավիճակն էականորեն տարբերվում է: Այդ մասինPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք հանրաքվեի ժամանակ տեղամասային հանձնաժողովի անդամն ունի նույն կարգավիճա՞կը ինչ լրագրողն ու դիտորդը:
Տիգրան Մուկուչյանի խոսքով, կարգավիճակների տարբերությունը բնական է, քանի որ հանձնաժողովի անդամների պարտականությունը գործընթացը կազմակերպելն է, այսինքն այդ գործընթացի ժամանակ կոնրկրետ գործառույթներ կատարելը` ընտրողների գրանցում, քվեաթերթիկի տրամադրում, ծրարի կնքում և այլն:
«Հանձնաժողովների անդամները գործընթացի կազմակերպման համար կրում են պատասխանատվություն, իսկ դիտորդը և լրագրողը ունեն շատ լայն, բայց բնույթով վերահսկողական հնարավորություններ», -հավելեց պարոն Մուկուչյանը:
Այսպես, օրինակ, հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել դիմում տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու, տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ներկայացնելու, եթե արձանագրությունում կատարել է գրառում հատուկ կարծիք ունենալու մասին, ինչպես նաև քվեարկության կարգի խախտման դեպքում իրավունք ունի պահանջելու, որպեսզի գրանցամատյանում արձանագրվի իր գնահատականը:
Բացի այդ, հանձնաժողովի անդամները քվերակության արդյունքներն ամփոփելիս կարող են քվեաթերթիկի կամ քվեարկության ծրարի վավերականության վերաբերյալ առարկություն ներկայացնել և այդ հարցով իրականացվող քվեարկությանը մասնակցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



