Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Միկրոշրջան 32 շենքի բնակարաններից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երկու քաղաքացիները գտնվում են Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ տուժածները մայր և որդի են ՝ Էլզա Մանուչարյանն ու Սարմեն Հակոբյանը:
Որդու առողջական վիճակը բժիշկը գնահատեց միջին ծանրության՝ նշելով, որ տղայի այրվածքների մակերեսը քիչ է, ի տարբերություն մոր, որի այրվածքները կազմում են մարմնի մակերեսի 50%-ը:
«Խնդիրն այն է, որ երկուսն էլ ունեն շնչուղիների այրվածքներ, ինչը բարդացնում է իրավիճակը: Բայց մոր վիճակը ավելի ծանր է: Երկուսն էլ արդեն շոկից դուրս են եկել: Ամեն ինչ արվում է նրանց օգնելու համար»,- ասաց նա:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/13/sear/1843523
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



