Lurer.com-ը գրում է.

Եգիպտոսում կործանված ռուսական A321 ինքնաթիռի աղետը հետաքննողները պարզել են, որ ինքնաթիռում եղել է ժամանակաչափ: Այս մասին հաղորդում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին:

Հեռուստաալիքի վկայությամբ՝ ժամանակաչափը տեղադրված է եղել երկու ժամով: Դեռևս պարզ չէ՝ ինչ կերպ է ստացվել տեղեկությունը՝ ինքնաթիռի բեկորների ուսումնասիրությա՞ն, թե՞ ահաբեկիչների միջև նամակագրությունը «որսալու» ընթացքում:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վարկածներից մեկով՝ ռումբը տեղադրված է եղել ինքնաթիռի վառելիքի համակարգի կամ շարժիչի մոտ: Ըստ աղբյուրի՝ հենց այս տեսությունն էլ բացատրում է ինքնաթիռի անկման վայրում հանցանշանների բացակայությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել