Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում 2015թ. հուլիսի 25-ին վթարից տուժած Այվազյանների ընտանիքն անելանելի վիճակում է հայտնվել:
Վթարի հետեւանքով ընտանիքի հայրը՝ 52-ամյա Արթուր Այվազյանը, 50-ամյա Արմենուհի Այվազյանը, նրանց 28-ամյա որդին՝ Հմայակ Այվազյանը եւ դուստրը՝ 25-ամյա Լաուրա Այվազյանը, մարմնական ծանր վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով զրկվել են աշխատունակությունից։
«Հույս հային» բարեգործական նախաձեռնության կազմակերպիչ Սմբատ սարկավագ Խանվելյանը նշեց, որ ընտանիքը օգնության կարիք ունի:
«Ընտանիքը ծանր վիճակում է, աշխատող ընտանիք էր, հիմա ոչ մեկը չի կարողանում աշխատել: Դիմել են հայ համայնքին, սակայն ոչ մի օգնություն չեն ստացել: Փորձում ենք մենք ինչ-որ կերպ աջակցություն ցուցաբերել ընտանիքին»,-ասաց Սմբատ Խանվելյանը:
Սարկավագի խոսքով՝ վթարի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը ձգձգվում է, իսկ ռուս վարորդը, որը հարվածել է Այվազյանների մեքենային, հրաժարվում է դրամական փոխհատուցում տալ:
Սմբատ Խանվելյանը հայտնեց, որ ընտանիքը Ռուսաստան է մեկնել ԽՍՀՄ փլուզումից հետո: Տարբեր քաղաքներում ժամանակավորապես բնակվելով` վերջերս հաստատվել է Կրասնոդարում:
Հայր եւ որդի Այվազյանները արհեստավորներ են, դուստրը՝ 25-ամյա Լաուրան, վարսահարդար է: Վթարից հետո ընտանիքի անդամները անաշխատունակ են դարձել, կորցրել են ոչ միայն աշխատանքը, այլեւ գումար վաստակելու համար խիստ անհրաժեշտ ավտոմեքենան: Վթարից առավելագույնս տուժել է ընտանիքի մայրը՝ Արմենուհի Այվազյանը: Կնոջ առողջությանը լուրջ վնաս է հասցվել, նա առանց օգնության քայլել չի կարողանում:
Ընտանիքի մյուս անդամները միջին ծանրության վնասվածքներ են ստացել, սակայն վթարից 3 ամիս անց դեռեւս բարդություններ կան:
Այվազյաններին աջակցել ցանկացողները կարող են զանգահարել ստորեւ նշված հեռախոսահամարին, կամ գումարներ փոխանցել նշված հաշվեհամարին՝
Դրամապանակ QIWI: +79186265522
Խնայքարտ: 4276 8801 0099 1052
Ռուբլով փոխանցումների համար.
Ստացող՝ Լաուրա Արթուրի Այվազյան
Ստացողի հաշվեհամարը. 40817810130005062594
Ստացողի բանկը. Ռուսաստանի Խնայբանկ, քաղաք Կրանսոդար, № 8619 բաժանմունք
Հարկատուի նույնականացման համար. 7707083893
Բանկային նույնականացման կոդ. 040349602
Ղթղակցային հաշիվ. 30101810100000000602
Բանկի ստորաբաժանման կոդ. 5286190776
Արտարժութային փոխանցումների համար
Ստացող՝ Aivazyan Laura Arturovna
Ստացողի հաշվեհամար. 40817810130005062594
Ստացողի բանկ. Sberbank (Yugo-Zapadny Head Office) Rostov-on-Don Russian Federation
SWIFT-код: SABRRUMMRA1
Բանկի ստորաբաժանման կոդ. 5286190776



