Tert.am–ը գրում է.
Քրդական «Փեշմերգա» զինված խմբավորումը հինգշաբթի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել է իրաքյան Սինջար քաղաքի վարչական շենքը:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով իրաքյան հեռուստաընկերությունը, քրդերն ամերիկյան ավիացիայի աջակցությամբ այսօր սկսել են հարձակումն ԻՊ-ի դիրքերի վրա Սինջարում:
Լրատվամիջոցների տվյալներով` Սինջարի ազատագրմանն ուղղված գործողությունների սկզբից ի վեր, իրենց հաջողվել է հետ մղել ԻՊ-ի զինյալներին 5 հարակից գյուղից:
Այսօր ավելի վաղ հաղորդվում էր նաև Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից Հալեպի ազատագրման մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/11/13/kurds-isis/1843063
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



