Վերջին օրերին Հայաստանում մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող և շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել: Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սննդամթերքների ցուցակ, որոնք արդյունավետ են սթրեսի դեմ պայքարի հարցում և կօգնեն հանգստանալ և հավաքել մտքերը.
1. Բանան
Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Բանն այն է, որ բանանը В խմբի վիտամիններ և հարմին ալկալոիդ է պարունակում, որոնց շնորհիվ այս մրգերը ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը և մեզ էներգիա հաղորդում, այլև օգնում են ազատվել անքնությունից: Իհարկե, շատ բանան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք բավականին մեծ կալորիականություն ունեն, բայց եթե Դուք սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել: Դուք անմիջապես ավելի լավ կզգաք:
2. Շոկոլադ
Շատերը սովորել են սթրեսը շոկոլադի մեջ խեղդել, և դա միանգամայն բացատրելի է, քանի որ այն տրամադրությունը բարձրացնող և սթրեսի դեմ պայքարել օգնող բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում: Օրինակ՝ շոկոլադը հարուստ է շատ բնական հակադեպրեսանտներով, որոնց ազդեցությամբ օրգանիզմում բարձրանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մակարդակը: Բացի դրանից, շոկոլադը մագնեզիում է պարունակում, որը հանգստացնում է նյարդային համակարգը:
3. Ցիտրուսներ
Մանդարինները, նարինջներն ու կիտրոնները С վիտամինի լավ աղբյուրներ են: Ցիտրուսներն օգնում են «լավ տրամադրության հորմոններ» արտադրել և բարձրացնել արտաքին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը: Ի դեպ, այս վիտամինով հարուստ են նաև մասուրը, սև հաղարջը, հապալասն ու կիվին: Այս մրգերն ու հատապտուղները նույնպես շատ արդյունավետ են սթրեսի դեպքում:
4. Թեյ
Սթրեսի դեմ պայքարում թեյը ևս կարող է օգնել: Օրինակ՝ սև թեյը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում է սթրեսահանդուրժողականությունը, կայտառացնում և բարձրացնում տրամադրությունը: Իր մեջ հակաօքսիդանտների և С վիտամինի շնորհիվ կանաչ թեյը նպաստում է սթրեսային հորմոնների արտադրման նվազեցմանը, հանգստացնում է և նույնիսկ օրգանիզմը պաշտպանում սթրեսի վնասակար ազդեցությունից:
5. Կաթնամթերք
Կալցիումով հարուստ կաթնամթերքները նույնպես շատ արդյունավետ են սթրեսային իրավիճակների դեպքում: Կալցիումը թուլացնում և հանգստացնում է մկանները, ուստի բնական «հանգստացնող» է համարվում: Եթե Ձեզ հանգստանալ է անհրաժեշտ, փորձեք մի բաժակ կաթ խմել կամ էլ մի քիչ ոչ աղի պանիր ուտել:
Ի դեպ, լոլիկը ևս շատ արդյունավետ է սթրեսից ձերբազատվելու համար, բայց այն Հայաստանում ձմռանն այդքան էլ շատ չի լինում: