Միշտ այդպես է եղել. ուղիղ մազերով աղջիկները միշտ նախանձում են գանգրահեր գեղեցկուհիներին, և հակառակը: Ուղիղ մազերով աղջիկներն, ընդամենը մազերը հյուսելով, կարող են մազերին ալիքաձև տեսք հաղորդել:

Իսկ ահա գանգրահերների մոտ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Երբ նրանք ուզում են ուղիղ մազեր ունենալ, ստիպված են լինում օգտագործել տաք արդուկ, վարսահարդարիչ, քիմիական նյութեր, որոնք անում են իրենց գործը, բայց վնասում են մազերը:

Ձեզ ենք առաջարկում գանգուրներն ուղղելու անվնաս միջոց: Այս պրոցեդուրան ավելի լավ է անել քնելուց առաջ:

Ուղիղացնել գանգուրներն առանց արդուկի՞: Այո, դա հնարավոր է:


Լվացեք մազերը և պինդ պոչիկ կապեք:

Այդպես մնացեք մոտավորապես մեկ ժամ: Մազերը դեռ խոնավ կլինեն…

Մի փունջ մազ վերցրեք և ձգեք, ինչպես անում է այս աղջիկը: Մազերն ամրացնելիս Ձեզ կօգնեն հերակալները:

Շարքը շարքի հետևից, և Դուք կունենաք նոր սանրվածք:

Փաթաթեք սրբիչը Ձեր գլխին և պառկեք քնելու:

Երբ արթնանաք, հանեք սրբիչն ու հերակալները և բաց թողեք, արձակեք Ձեր մազերը: Ահա և սպասված արդյունքը:

Տարբերությունն ակնհայտ է:

Տեսանյութում գեղեցկուհին մանրամասն պատմում է Ձեզ այս հնարքի մասին:

Ոչ մի հրաշագործություն, և ամենակարևորը՝ ոչ մի վնաս մազերին: Անհրաժեշտ չէ այս պրոցեդուրան անել ամեն օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել