Մադրիդի «Ռեալի» ոչ մի ներկայացուցիչ չի եղել Ռոնալդուի ֆիլմի շնորհանդեսին168.am–ը գրում է.

Լոնդոնում կայացել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին ֆիլմի շնորհանդեսը:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ֆուտբոլիստը՝ իր ընտանիքի հետ, ինչպես նաև՝ Ռոնալդուի նախկին մարզիչները՝ Կառլո Անչելոտին, Ալեքս Ֆերգյուսոնն ու Ժոզե Մոուրինիոն:

Հետաքրքրական է, որ ֆիլմի շնորհանդեսին ներկա չի եղել Մադրիդի «Ռեալի» ոչ մի ներկայացուցիչ: Առայժմ տեղեկություն չկա այն մասին, թե Ռոնալդուն չի հրավիրել մադրիդցիներին, թե մադրիդցիները չեն գտել ժամանակ իրենց ֆուտբոլիստին սատարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել