Նյու Յորքում գտնվող Վերնոն Սի Բեյնի անվան ուղղիչ կենտրոնը Ռայքերս լճի վրա է տեղակայված: Այն աշխարհի ամենախոշոր բանտային համալիրի մի մասն է: Բեռնանավը, որն իսկական լողացող բանտ է, խարիսխ է նետել Բրոնքսի ափերին:
Լողացող բանտ կառուցելու մասին որոշումն ընդունվել է 1989-ին: Այն առաջին անգամ գործարկվել է 1992-ին:
Ավելի ուշ` 1995-ին, բանտն այլևս չեն շահագործել հանցագործների բացակայության պատճառով, և այն մոտ 3 տարի դատարկ մնաց, մինչև սկսեցին օգտագործել անչափահաս հանցագործների համար: Միայն 2000-ից այնտեղ սկսեցին պատիժ կրել չափահաս հանցագործները:
Այն նախատեսված է 800 կալանավորների համար, որոնք տեղավորված են 16 ընդհանուր և 100 առանձին խցերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել












