Araratnews.am-ը գրում է.
Լեհաստանի կառավարությունը վարչապետ Եվա Կոպաչի գլխավորությամբ հրաժարական է տվել, հայտնում է TVN24 հեռուստաալիքը:
Այս որոշումն ընդունվել է հոկտեմբերի 25-ին խորհրդարանական ընտրություններում վարչապետի «Քաղաքացիական հարթակ» կուսակցության պարտությունից հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» կուսակցությունը ստացել է մանդատների մեծ մասը Լեհաստանի կառավարությունում: Այս մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները: Կուսակցությունը ստացել է ձայների 37․6%-ը, որը խորհրդարանում 235 տեղ է ապահովում:
Երկրորդ տեղը զբաղեցրած «Քաղաքացիական հարթակը, ստացել է ձայների 24,1%-ը՝ 138 պատգամավորական տեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել