Newmag.am-ը գրում է.
Ֆլորենցիայում հունիսին «Florence Hometown of Fashion» խորագրի ներքո անցնում էին միջոցառումներ, որոնց ներկա լինելու բախտ ունեցա: Միջոցառումների լրջության և շքեղության մասին վկայում է այն փաստը, որ բացման արարողությանը Ստեֆանո Ռիչիի հրավերով ելույթ ունեցավ ոչ ավել, ոչ պակաս՝ Անդրեա Բոչելլին: Ի դեպ, ինչքան էլ տարօրինակ թվա, Ֆլորենցիայի օպերայի շենքն ունի ընդամենը մի քանի տարվա պատմություն, չնայած հենց այս քաղաքում` Palazzio Pitti-ում է անցել պատմության մեջ առաջին օպերային ներկայացումը:
Համերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր ամբողջ աշխարհից: Նրանք ժամանել էին «Pitti Uomo»-ի և Ստեֆանո Ռիչիի հրավերով: «Florence Hometown of Fashion»-ի շրջանակում իրենց շնորհանդեսներն էին կազմակերպել խոշորագույն ապրանքանիշներ, որոնց փառահեղ պատմությունը սկիզբ է առել Ֆլորենցիայից՝ «Gucci»-ն, «Ferragamo»-ն, «Pucci»-ն, «Ermanno Scervino»-ն: Նույնքան հետաքրքիր էին իտալական «Vogue»-ի ֆոտոցուցահանդեսը, ժամանակակից նկարիչ Ֆրանցիսկո Վեզոլիի ցուցահանդեսը, որն անցնում էր 3 ոչ այնքան տուրիստական թանգարաններում:
Այս ամենը, իհարկե, շատ հետաքրքիր և տպավորիչ էր, բայց «Florence Hometown of Fashion»-ն ընդամենը շատ գեղեցիկ և համեղ «սոուս» էր 86-րդ «Pitti Uomo»-ի համար: Տղամարդկանց նորաձևության ամբողջ էլիտան հերթական անգամ հավաքվել էր մեկ վայրում՝ պարզելու, թե ինչով է ապրում ժամանակակից նորաձևությունը: Իսկ շնչում է այն սպորտային շիկով: Պատահական չէ, որ 86-րդ Pitti-ի կարգախոսը «Ping Pitti Pong» էր: Բացի նրանից, որ կրկին բոլորը չափից շատ գեղեցիկ և հնարքով հագնվել ու եկել էին, այս Pitti-ն հիշվեց մի քանի միջոցառումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




