keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

«Ես 27 տարեկան եմ ու միաժամանակ 3 տղամարդու հետ եմ ապրում». Դուք հաստատ չգիտեք, թե ինչի մասին է խոսքը (Photo)

visibility 6048 commentմեկնաբանել
image1

Եվ այսպես... Որոշ օրիորդներ նույնիսկ մեկ նորմալ տղամարդ չեն կարողանում գտնել, իսկ ես միանգամից 3-ի հետ եմ ապրում։ Տանն ամեն ինչ ես եմ անում. պատրաստում եմ, մաքրություն եմ անում, կարգուկանոնին եմ հետևում և միևնույն ժամանակ միանգամից երեք տղամարդկանց հետ տարատեսակ հարաբերություններ եմ կառուցում՝ փորձելով հաճոյանալ միանգամից երեքին էլ։ Նրանցից յուրաքանչյուրի մասին պատմեմ առանձին...

Ամենաերկարը ես Անդրեյի հետ եմ։ Նրա հետ ես ինձ հանգիստ ու լավ եմ զգում, դե բացի դրանից էլ՝ ինձ ամեն ինչ ձեռք է տալիս. անկողնում ամեն ինչ հրաշալի է ու պարբերական, երեկոյան էլ նրա հետ կարելի է պարզապես հաճելի զրույց վարել։

Երկրորդը Սաշան է։ Նա ամբողջ երեկո խաղերի մեջ է, իսկ ինձ կանչում է մենակ գիշերներն ու ոչ ավելի հաճախ, քան 1-2 անգամ։ Նրա մեջ առկա են 3՝ հազվադեպ հանդիպող ներդաշնակությամբ որակներ. նա ուրախ է, բարի ու միաժամանակ շատ առնական։

Վանյան իմ նոր սերն է։ Մենք միասին ենք ընդամենը 3 ամիս, ու նա իմ եռյակի ամենաերիտասարդ ու անփորձ անդամն է։ Նա շատ է սիրում իմ կուրծքը։ Գիշերվա մեծ մասը ես նրա հետ եմ անցկացնում, որովհետև իսկապես շատ եմ սիրում նրան։ Ճիշտ է, մեզ երբեմն միանում է Անդրեյը, իսկ երբեմն էլ ես նրանց միասին եմ թողնում, բայց դա միայն ավելի մեծ սիրով է լցնում մեր կյանքը։

Չնայած նրան, որ ես շատ ուրախ եմ, որ ինձ երջանկացնում են միանգամից երեք տղամարդիկ, ես մի քիչ հոգնել եմ։ Ի դեպ, Անդրեյը 30 տարեկան է ու իմ ամուսինն է, Սաշան 4 տարեկան է և իմ ավագ որդին է, դե իսկ իմ փոքրիկ Վանյան 3 ամսական է ու հաճախ լացում է գիշերները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել