Barometer.am-ը գրում է.
Հաստատվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի թեկնածուների վերջնական ցանկը, հաղորդում է korrespondent.net-ը։
2016 թվականի փետրվարի 26-ին Ցյուրիխում ՖԻՖԱ-ի արտահերթ կոնգրեսում կայանալիք ընտրություններին հնարավորություն կտրվի քվեարկել 5 թեկնածուներից մեկի օգտին.
-ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն Ալի բին Ալ-Հուսեյնի,
-Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆայի,
-ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանի,
-ՈւԵՖԱ-ի գլխավոր քատուղար Ջանի Ինֆանտինոյի,
-հարավաֆրիկացի քաղաքական գործիչ և գործարար Տոկո Սեքսվալեի օգտին։
Ցանկում տեղ չի գտել ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահ Միշել Պլատինին, ով երեք ամսով հեռացվել է ֆուտբոլային գործունեությունից ՖԻՖԱ-ի ֆինանսական խարդախություններին իր ներգրավվածության հետաքննության առնչությամբ։