Քրդական «փեշմերգի» (քրդական զինված ստորաբաժանումներ) մարտիկները հինգշաբթի ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրել են Իրաքում Սինջար քաղաքի վարչակազմի շենքը: Այս մասին հայտնում է Al Sumar հեռուստաալիքը:
Ավելի վաղ քրդերը վերահսկողության տակ էին վերցրել Սինջարից արևմուտք ընկած մայրուղու հատվածը, որը միացնում է Սիրիան և Իրաքը, և որն իսլամիստներն օգտագործել են զենքի փոխադրման համար:
Միաժամանակ, քուրդ մարտիկները շարունակում են նոր թաղամասեր ազատագրել բնակավայրում հրետանու կիրառմամբ: Քրդական ուժերի կազմում կա 7.000 մարտիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել