168.am-ը գրում է
Պենտագոնի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին հայտնել են, որ նախատեսում են 880 մլն դոլարի հասույթ ստանալ Եվրոպայում կնքված հաջող գործարքների դեպքում, հայտնում է Defense News-ը:
Խոսքը Ֆրանսիային Աֆրիկայում օպերացիաների իրականացման համար անհրաժեշտ ինքնաթիռների վաճառքի մասին է, Ֆինլանդիային ԱՄՆ-ը նախատեսում է վաճառել հրթիռներ՝ Ռուսաստանի հետ սահմանը պաշտպանելու համար, Մեծ Բրիտանիային՝ հրթիռներ, որոնք պետք է օգտագործվեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի հետ գործարքի արժեքը կկազմի 650 մլն դոլար, Ֆինլանդիայի հետ գործարքը՝ 150 մլն դոլար, Մեծ Բրիտանիայի հետ՝ 80 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/11/12/561287.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել