1120868712Facebook-ի արգելափակման խնդրանքով իշխանություններին հղած դիմումների թվով Հնդկաստանը առաջին տեղում է: Այս մասին հայտնում է RIA Nօvosti-ն՝ հղում անելով Facebook-ի կատարած հետազոտությանը:

Facebook-ն այդպիսի վիճակագրություն է ներկայացնում տարեկան երկու անգամ. վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2015թ. հունվար-հունիսին:

Հնդկական իշխանությունների կողմից հայտերի ընդհանուր թիվը կազմել է 5115: Նրանց խնդրանքով Facebook-ը սահմանափակել է 15.155 միավոր կոնտենտի հասանելիությունը:

Հնդկաստանն այդպիսի դիմումներով առաջին տեղում է արդեն երկրորդ տարին անընդմեջ: 2015թ. առաջին 6 ամիսների արդյունքներով՝ երկրորդ տեղում Թուրքիան է՝ 4.496 դիմում: Նրան հաջորդում է Ֆրանսիան՝ 295 դիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել