Panorama.am-ը գրում է.

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Pneumonia Day) օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ Գլոբալ կոալիցիայի շնորհիվ: Միավորումը ձգտում է պետական գործիչների, առողջապահության ոլորտի մասնագետների ուշադրությունն ուղղել թոքաբորբի խնդիրներին: Թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում առողջապահական կազմակերպությունները կանխարգելիչ միջոցառումներ, իրազեկման աշխատանքներ  են իրականացնում: 
 
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում տարեկան գրանցվում է մոտ 1 մլն պնևմակոկային մենինգիտի դեպք, որից մոտ 200.000-ն ավարտվում է մահվան ելքով: ԱՀԿ փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը: 
Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ: Վարակների այս տեսակին բնորոշ է առողջ մանրէակրության զարգացումը բնակչության ավելի քան 50–70%-ի մոտ:
 Վարակը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել