Lurer.com-ը գրում է.
Քրդական փեշմերգա աշխարհազորայիններն Իրաքում հարձակում են սկսել «Իսլամական պետության» դիրքերի վրա, հայտնում է Reuters-ը: Նոր գործողության շրջանակներում քրդերը մտադիր են ազատագրել Հյուսիսային Իրաքի Սինջար քաղաքը: Քաղաքը գրավել են իսլամիստները 2014 թ. վերջին:
Հարձակումն աջակցում են ԱՄՆ-ի և կոալիցիայի օդային հարվածները: Նշվում է, որ Սինջարն ԻՊ-ի ռազմավարական կետն է, որը Իրաքում և Սիրիայում միացնում է իրենց երկու գլխավոր բաստիոնները՝ Մոսուլը և Ռաքքան:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=204427&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



