Բաղադրությունը՝
հավ- 1 հատ մեծ
սոխ- 2 հատ
ձու - 1 հատ,
կաթ - 100գ,
4-5 շերտ բոքոն (սպիտակ բուխանկա),
աղ,
պղպեղ,
մշկընկույզ կամ դարչին - ըստ ճաշակի,
պահածոյացված ոլոռ (գարոխ) - 100 գր
սունկ շամպինյոն - 100գ
թթվասեր կամ մայոնեզ
Պատրաստման եղանակը՝
Հավը լվանալ, բոքոնը թրջել կաթի մեջ և քամել:
Հավի կաշին զգուշությամբ հանել, փորձելով չվնասել այն: Եթե հանկարծ վնասվի, կարելի է այն թելով կարել:
Հավի թևերին ձեռք չտալ: Հավի կաշին կարող եք հանել բարակ դանակով կամ ձեռքերով:
Հավի միսը առանձնացնել ոսկորներից: Մսաղացով աղալ:
Տապակել սոխը, մինչև ստանա ոսկեգույն տեսք, ավելացնել սունկը, տապակել սոխի հետ:
Հավի խճողակին ավելացնել սոխը սնկի հետ, ձուն, աղը, պղպեղը, ընկույզը, ոլոռը, մանրացրած հացը և լավ խառնել:
Ստացված խառնուրդը լցոնում ենք հավի կաշվի մեջ և կարում թելով:
Հավի վրա քսել թթվասեր կամ մայոնեզ և դնել ջեռուցի մեջ: Ցանկալի է հավի տեղը նեղ լինի ջեռուցի տապակի մեջ, որպեսզի այն չսողա:
Եփել, կախված հավի չափերից, մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ:
Պարբերաբար հավի վրա լցնել ջուրը, որը դուրս է տվել հավը եփելու ընթացքում:
Կտրատել սառչելուց հետո և մատուցել: