Aysor.am-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մերժվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ պատգամավորի առաջարկի, եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավոր կին թեկնածուն, ապա մանդատն ավտոմատ փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի հաջորդ կին թեկնածուին:

Այսպես՝ նախագիծը գործադիրին ներկայացրեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ասելով, որ այն լրամշակման կարիք ունի, քանի որ իրավական կարգավորում տրված չէ այն դեպքերին, երբ, ինքնաբացարկներով պայմանավորված, ցուցակում որևէ կին թեկնածու ընդգրկված չէ, կամ երբ թափուր մանդատ առաջանալուց հետո ցուցակի բոլոր կին թեկնածուները ներկայացնում են ինքնաբացարկ, կամ էլ երբ ցուցակում այլևս կին թեկնածու չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել