Life.panorama.am-ը գրում է.
Շոտլանդիայի կինոթատրոններից մեկը աֆիշաներից հանել է Մուհամեդ մարգարեի մասին պատմող «Ուղերձ» ֆիլմը, որը պետք է ցուցադրվեր դեկտեմբեր ամսին։ Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ կինոթատրոնը հարյուրավոր ստորագրություններով նամակ է ստացել ֆիլմը ցուցադրությունից հանելու պահանջով։
Նամակում ստորագրած անձինք որպես իրենց բնակության վայր նշել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Նիգերիան։
Մեծ Բրիտանիայի մուսուլմանական համայնքը քննադատել է կինոթատրոնի որոշումը։ Նրանք նշել են, որ հավատում են խոսքի ազատությանը և ամեն ինչ անում են, որ իսլամը կարևոր դերակատարություն ունենա բրիտանական հասարակությունում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/11/12/Muhammad/408253
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել